211652_close_icon
views-count17519 դիտում article-date 13:08 29-11-2019

Երևանում թալանել են 29-ամյա մենեջեր Արթուր Վանեցյանի մեքենան. գողացել են «Apple» տեսակի պլանշետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ -ում՝ որպես մենեջեր, ավտոմեքենայում ունեցել է «Apple» տեսակի պլանշետ և լիցքավորման սարք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր