Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ՀԾՄԿՊ հանձնաժողովի 2020-ի տարեկան գործունեության ծրագիրը
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Հանձնաժողովը լսել է Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Խորհրդարանի հանձնաժողովային քննարկումից հետո 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում: