slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը
211652_close_icon

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը

views-count1732 դիտում article-date 22:32 23-04-2021
Ապրիլի 23–ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում  ԱՀ ԿԳՍՄ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում ՝«Երկարօրյա դպրոց» ծրագրի հայեցակարգի և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ծրագրի կազմակերպման կարգի շուրջ:

Կրթական համակարգում երկարօրյա կրթության ծրագիրը  նախատեսվում է մեկնարկել 2021թ սեպտեմբերի մեկից հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է:

Ծրագրի նպատակն է՝ մասնակցային աշխատանքի, ժամանցի ու դասապատրաստումների միջոցով ամրապնդել դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները, բարձրացնել կրթության որակը, չեզոքացնել ծնողների կողմից դասապատրաստման անհավասար պայմանները, ստեղծել սոցիալականացման և զբաղվածության նոր հնարավորություններ, ապահովել որակյալ ու բալանսավորված ամենօրյա սնունդ սովորողների համար, հաղթահարել քաղաք-գյուղ կրթական անհամաչափ զարգացումն ու Արցախի շրջանային համայնքները գրավիչ դարձնել քաղաքացիների համար:

Երկարօրյա ծրագիրը նախատեսված է երկարօրյա ծրագիր կազմակերպող հաստատության տարրական և միջին դպրոցի բոլոր աշակերտների համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հավանություն են տվել ծրագրին: Քննարկումների արդյունքում եղել են առաջարկներ ծրագրի օրակարգի, խմբերի խտության, չափորոշիչների համակարգի մշակման, ծրագիրը դեռևս  միայն տարրական դպրոցում կիրառելու առնչությամբ:
Քննարկումների ավարտին ներկաները որոշել են  հնչեցված առաջարկները  գրավոր ներկայացնել ԿԳՍՄ, լրացուցիչ քննարկել, վերանայել հայեցակարգի ու կարգի համապատասխան դրույթները:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրութան հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր