1340 դիտում
15:26 16-05-2016
ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են տարեկան հաշվետվությունները
Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցաիալական ոլորտի պատասխանատուները:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015թ.-ի կատարողականը, որի համաձայն, պետական բյուջեից բնագավառին է ուղղվել 5մլրդ 750մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20մլրդ 761մլն 292հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 92,6%- ը:
Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին են առաջադրել հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին, առողջապահության բնագավառում իրականացվող կադրային քաղաքականությանը, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակությանը և բնակչության կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:
ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև մայիս 17-ին:
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
14:58 19-03-2018
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են հաշմանդամ անձանց խնդիրներ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
484 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN