1354 դիտում
15:25 26-11-2019
ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերը՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում
ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ:
Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, ով մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հրաչյա Ղամբարյանը ներկայացրեց կոմիտեի կազմը, պատմեց կոմիտեի նիստի մանրամասների և աշխատանքային հեռանկարների մասին.
«Կոմիտեի նախագահը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին է, նախագահի տեղակալը՝ Բորիսլավ Միխայլովը, առաջին փոխնախագահը Պավել Չեբանուն է, երկրորդը՝ Դեյան Սավիչևիչը, երրորդը՝ Լուիշ Ֆիգուն: Կոմիտեի մեջ ընդգրկված են նաև Խոսե Մոլինան, Մարկո Պանտելիչը, Օլեգ Պրոտասովը, Միխայ Ստոյկիցան, իսկ աշխատանքներին մասնակցում են նաև Եվրոպական ակումբային ասոցիացիաների ներկայացուցիչ Էմիլիո Բուտրագենիոն, Եվրոպական լիգաների ներկայացուցիչ Պեդրո Պրոենսան և հատուկ խորհրդական Ռոբերտո Ռոսետին:
Ինչպես տեսնում եք, կոմիտեի գործունեությանը մասնակցում են ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող անձինք, ուստի ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՖՖ առաջին ներկայացուցիչը եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկում:
Նիստի սկզբում բացման խոսքով հանդես Լևան Կոբիաշվիլին։ Քննարկվեցին ֆուտբոլային աշխարհին վերաբերող մի շարք հարցեր՝ ֆուտբոլ խաղի կանոնները, մրցումների անցկացումը, կրթությունը, ֆուտբոլիստների տրանսֆերային նոր քաղաքականության մշակումը, ֆուտբոլի զարգացումն ու կանանց ֆուտբոլը։
Ես հանդես եկա Հայաստանում փորձնական տարբերակով անցկացված Еlite Youth Academy ծրագրի մասին ամփոփիչ զեկույցով, ինչպես նաև մասնակցեցի ֆուտբոլային մի շարք հիմնախնդիրների մասին քննարկումներին։ Հուսով եմ, որ այս պաշտոնում աշխատելիս կկարողանամ նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:
Նմանատիպ նյութեր
963 դիտում
18:16 25-09-2019
ՀՖՖ-ի՝ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրն արժանացել է ՈՒԵՖԱ-ի հավանությանը
1801 դիտում
21:32 05-12-2019
Կանանց ֆուտբոլի զարգացումը և հեռանկարները՝ ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1912 դիտում
18:02 29-09-2020
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից