211652_close_icon
views-count1659 դիտում article-date 22:17 25-11-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները: Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և դրա շրջանակում ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության հնարավորություններին: Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին քննարկեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը համաեվրոպական անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: Անդրադառանալով ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր