211652_close_icon
views-count1479 դիտում article-date 19:47 25-11-2019

Թափանցիկ, սպառողակենտրոն գործելաոճը ՍԱՏՄ-ի սկզբունքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր պետական մարմինների, գիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին է ներկայացրել նոր հարթակ՝ dimum.online: Նույն հարթակն են ուղղորդելու նաև www.consumer.am, www.dimum.am, www.request.am հասցեները։ Այն առավել լայնածավալ առցանց հարթակ է սպառողների դիմում-բողոքների հասցեականությունն ապահովելու, քաղաքացիների խնդիրների հանրայնացման, և, իհարկե, պետական մարմինների աշխատանքի նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու համար: Քաղաքացիները կարող են այս հարթակում ներբեռնել իրենց դիմումները, իսկ փորձագետները կորոշեն, թե դրանում նշված հարցը պետական որ մարմնի իրավասության ներքո է, կամ որ ՀԿ-ն կարող է առավել մասնագիտացված օգնություն ցուցաբերել։ Ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԵ սննդամերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ինքն առաջնորդվում է սպառողական ոլորտի բոլոր՝ թե պետական, թե հասարակական, շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցելու, այլ ոչ թե մրցակցելու սկզբունքով: «Մեզ համար ընդունելի է ու քաջալերվում է ցանկացած նախագիծ, որն ուղղված կլինի սննդամթերքի անվտանգության ոլորտում հասցեականության ապահովմանը: Սա այն դեպքն է, երբ պետական, հասարակական ու գիտական սեկտորների համատեղ աշխատանքը բերում է դրական, բոլորի համար օգտակար, շոշափելի արդյունքների», ասել է նա: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում սպառողների իրավունքների և պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման և դիմում-բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցում դրսևորելու ուղղություններով: Նույնպիսի երկկողմ հուշագրեր են կնքվել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շոււշան Դոյդոյանի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժ/պ․կ․ Լիլիթ Սահակյանի, «Իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի միջև: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր