2636 դիտում
15:53 25-11-2019
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալը Ցյուրիխում մասնակցել է Women in Football Leadership Programme ծրագրին
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ամալյա Գրիգորյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով մասնակցել է ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և IMD բիզնես դպրոցի կողմից իրականացվող համատեղ ծրագրին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում:
7-րդ տարին անընդմեջ ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն և IMD բիզնես դպրոցը կազմակերպում են ուսուցման ծրագիր, որին կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 211 ասոցիացիաներում գործունեություն ծավալող կանայք:
Ընդհանուր առմամբ 12 մասնակից ընտրվում է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաներից և 12 անդամ՝ ՖԻՖԱ-ի անդամ մնացած ասոցիացիաներից: Ամալյա Գրիգորյանը դարձավ այն 24 կանանցից մեկը, ով, չնայած բարձր մրցակցությանը, ընդգրկվեց ծրագրի մասնակիցների թվում:
Հաշվի առնվեցին ինչպես երկար տարիների աշխատանքային փորձը, այնպես էլ կառավարման ոլորտում նրա ունեցած բարձր դիրքը՝ որպես կին-պաշտոնյա: «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրի» նպատակն է հնարավորություն ընձեռել ֆուտբոլում կառավարման գործունեություն ծավալող կանանց բարելավելու իրենց լիդերության և ղեկավարման հմտությունները:
«Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, որ հնարավորություն ստացա մասնակցելու «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրին»: Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատմութան ընթացքում նմանատիպ ծրագրի մասնակցած առաջին ներկայացուցիչը:
Ուրախ եմ, որ ՀՖՖ-ն հնարավորություն է ընձեռում կանանց ավելի ակտիվ և պատասխանատու գործունեություն ծավալել ֆուտբոլի կազմակերպման մեջ: Այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ամրապնդելու իմ լիդերության հատկանիշները, ավելի հմուտ դառնալու կառավարման մեջ: Մասնակցելով այս ծրագրին՝ ևս մեկ անգամ հասկացա, որ Հայաստանն ակտիվ քայլերով առաջ է գնում դեպի հավասար հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց համար: Կանանց ներգրավվածությունը կառավարման ոլորտում դարձնում է կազմակերպության աշխատանքն ավելի բազմաբովանդակ, բարձրացնում է արդյունավետությունը և դառնում է հաջողության հասնելու գրավականներից մեկը:
Գիտեմ շատ կանանց և աղջիկների, ովքեր աշխատում են ի նպաստ հայկական ֆուտբոլի, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս կանայք դառնան ավելի պահանջված և գնահատված»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց Ամալյա Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
17:59 22-06-2021
ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային մրցույթում
3491 դիտում
21:23 07-07-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «No Women no Cry»․ Bob Marley․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1807 դիտում
10:58 03-10-2023
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)
Այս բաժնից
1510 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4561 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1438 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ