1945 դիտում
18:13 24-10-2019
ՀՖՖ մամուլի քարտուղարը Թուրքիայում մասնակցել է UEFA Media Officer Shadowing ծրագրին
ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ, ՀՖՖ Մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով մասնակցել է մեդիա պատասխանատուների համար ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված ծրագրին և ընդգրկվել 4 լավագույնների թվում:
2019 թ. մարտին ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ իրականացրեց ծրագիր, որին կարող էին մասնակցել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների մեդիա պատասխանատուները: Վերջիններից պահանջվում էր մի քանի էջի սահմաններում ձևակերպել իրենց ցանկությունը և հետաքրքրվածությունը UEFA Media Officer (ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակվող պաշտոնյա, ով պատասխանատու է խաղերի մեդիա միջոցառումների վերահսկման համար) դառնալու մեջ:
Ի թիվս Էստոնիայի, Սերբիայի և Դանիայի ներկայացուցիչների, 55 երկրներից ընտրված 4 մասնակիցների թվում, ներկայացված շարադրանքի (assignment) արդյունքում և աշխատանքային փորձի հիման վրա, ընտրվեց նաև ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ, ՀՖՖ Մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանըմ ով հնարավորություն ստացավ ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպմանը և անմիջականորեն ծանոթանալ UEFA Media Officer Թուրքեր Թոզարի աշխատանքին:
Պրակտիկ ուսուցումը (shadowing) սկսվեց նախախաղային օրվա մեդիա միջոցառումներից և ընդգրկեց բուն խաղը ու հետխաղային բոլոր միջոցառումները:
«Շատ հետաքրքիր փորձ էր, որը, անկասկած, պետք կգա հետագայում: Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատմութան ընթացքում նմանատիպ ծրագրի մասնակցած առաջին ներկայացուցիչը: ՀՖՖ-ն տարիներ շարունակ ունեցել է և ունի ՈՒԵՖԱ-ի պատվիրակներ և մրցավարների տեսուչներ, բայց երբեք չի ունեցել և դեռ չունի ՈՒԵՖԱ-ի մեդիա պատասխանատու (Media officer):
Հուսանք՝ այս ծրագիրն առաջին քայլը կլինի՝ այդ բացը լրացնելու համար: Չնայած բազմիցս ընդգրկված եմ եղել և ինքս եմ կազմակերպել ազգային հավաքականների մակարդակով բազմաթիվ մեդիա միջոցառումներ, բայց Չեմպիոնների Լիգան լրիվ այլ մակարդակ է՝ սկսած մեդիա ներկայացուցիչների քանակից, վերջացրած ամեն մանրուքը հաշվի առնելու անհրաժեշտությունից: Այդուհանդերձ, պետք է նշել, որ նույնիսկ այս մակարդակի հետ համեմատելով՝ կազմակերպչական առումով մենք բավականին լավ վիճակում ենք, բայց տեսա նաև մի շարք նոր բաներ, որոնց կիրառման դեպքում մենք կկարողանանք ևս մեկ քայլ անել դեպի եվրոպական ամենաբարձր կարգի ստանդարտները:
Ընդ որում, այս կարգի հանդիպումների կազմակերպչական հատվածին մոտիկից ծանոթանալը շատ օգտակար կլիներ նաև մեր մարզիչների, ֆուտբոլիստների և լրագրողների համար»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց Հայկ Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
17:59 22-06-2021
ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային մրցույթում
2633 դիտում
15:53 25-11-2019
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալը Ցյուրիխում մասնակցել է Women in Football Leadership Programme ծրագրին
4214 դիտում
17:15 21-11-2019
UEFA. Արամ Հայրապետյանը` Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ. Armsport.am
Այս բաժնից
1483 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4531 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1423 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ