211652_close_icon
views-count665 դիտում article-date 16:58 25-11-2019

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 24-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Մխչյան գյուղի Մենդելեևի փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են վագոն-տնակը (36 քմ)՝ ամբողջությամբ և ներսում գտնվող կենցաղային իրեր, շինարարական նյութեր:

Նմանատիպ նյութեր