Հրդեհ Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում այրվել են վագոն-տնակներ. տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցից ներքև գտնվող «Շեկ կռուգ» կոչվող տարածքում այրվում են 2 վագոն-տնակներ:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ Կամո Գալինյանի գլխավորությամբ:  
Ամբողջությամբ այրվել է 1-ին վագոն-տնակը՝  4-6 քմ, իսկ 2-րդ տնակը՝  10-12 քմ այրվել է մասամբ և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը:
Հրշեջներ-փրկարարները  կանխել են հրդեհի տարածումը և մեկուսացրել այն: Հրդեհի մոտակայքում անցնում են երկաթգծի բարձր լարման էլեկտրալարեր: 
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Էդիկ Սիմոնյանի
                                            
                    
                                            
                        
            


