211652_close_icon
views-count34252 դիտում article-date 09:28 24-11-2019

Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել հարակից ձորակը. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, Mercedes մակնիշի 36 AV 167 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Վանաձոր ընթանալիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հաստաբուն ծառերին ու սահելով ընկել հարակից ձորակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղեւորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վարորդին ու ուղեւորներին ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր