211652_close_icon
views-count48399 դիտում article-date 23:22 11-08-2020

Արտակարգ վթար Լոռու մարզում. 50–ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Քարինջ –Մարց ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Գյումրիի բնակիչ, 50-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան հրելու ժամանակ այն մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 41-ամյա Արման Ա.-ն, 18-ամյա Արա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գյուրջանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր