211652_close_icon
views-count10109 դիտում article-date 19:26 22-11-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը շնորհավորել է բանկային աշխատողի օրվա կապակցությամբ համակարգի թոշակառուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Հայաստանում նշվում է Բանկային աշխատողի օրը: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես Բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէր. 1993թ-ին, այդ օրը, սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի աջակցությամբ կազմակերպել էր համակարգի թոշակառուների համար արդեն ավանդական դարձած միջոցառումը: Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ. համակարգի ավագները կիսվեցին իրենց աշխատանքային տարիներին տեղի ունեցած հիշարժան պահերով, հիշեցին աշխատանքային հին օրերը: Հաճելի հանդիպում էր, որի ընթացքում փորձառությունն ու միասին երկար տարիների աշխատանքը մտերմացրել էին բոլոր ներկաներին՝ ստեղծելով խանդավառություն և տոնական տրամադրություն: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի երիտասարդ աշխատակիցներըշնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով քաջ առողջություն ու երկար տարիների կյանք: ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև յուրաքանչյուր տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ, բարօրություն, նշանակալի հաջողություններ, արգասաբեր գործունեություն և մասնագիտական աճի բարձր հորիզոններ: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ», ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր