28610 դիտում
17:18 15-04-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորել է համակարգի թոշակառուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպեցին ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար:
Միջոցառումն սկսվեց լռությամբ՝ հիշատակի տուրք մատուցելով ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, ով երկար տարիներ ղեկավարել է հոգաբարձուների խորհուրդը:
Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ: Նրանց խոսքով այս հավաքույթը իրենց համար սպասված է և մեծ արժեք ունի, որն իրենց երիտասարդությունն ու աշխատանքային պատմությունն է հիշեցնում, ինչպես նաև հաճելի է տեսնել նախկին գործընկերներին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք:
ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև ամեն տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:
Բանկային համակարգի թոշակառուները ևս անպակաս չմնացին իրենց օրհանանքներն ու շնորհակալությունը հայտնելու գործում, ովքեր առավել երջանիկ էին, տեսնելով երիտասարդ գործընկերների հարգալից ու սիրառատ վերաբերմունքն իրենց հանդեպ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
10241 դիտում
19:26 22-11-2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը շնորհավորել է բանկային աշխատողի օրվա կապակցությամբ համակարգի թոշակառուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2097 դիտում
16:22 23-03-2015
Պոդոլսկ քաղաքում ձերբակալել են թոշակառուներին թալանող թմրամոլին
Այս բաժնից
397 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
736 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան