211652_close_icon
views-count40428 դիտում article-date 21:25 21-11-2019

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 3 BMW-ները, Kia-ն և Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Արսեն Խ-ի վարած Kia մակնիշի 01 NL 101 համարանիշի, 24-ամյա Արման Բ-ի վարած BMW մակնիշի 4428 AX համարանիշի, 58-ամյա Արման Հ-ի վարած BMW մակնիշի 18 ԼՕ 216 համարանիշի, 31-ամյա Հովհաննես Բ-ի վարած BMW մակնիշի 99 DO 992 համարանիշի և 26-ամյա Արա Պ-ի վարած Mercedes մակնիշի 35 ZP 394 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր