1678 դիտում
19:27 21-11-2019
ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
Այս մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:
Նոյեմբերի 18-ին աշխարհում մեկնարկել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն դեմ պայքարի շաբաթը, որի նպատակը, իրազեկման միջոցառումների ու տեղեկատվական նյութերի միջոցով, լայն հասարակությանը հակամանրէային ռեզիստենտականության հետևանքներին ու այն կանխարգելող միջոցներին ծանոթացնելն է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս թեմայով քննարկումներ և իրազեկման միջոցառումներ է կազմակերպել երկրի բոլոր մարզերում:
Անասնապահությամբ զբաղվող գյուղացին սովորաբար առաջնորդվում է կենդանին կորցնելու վախով ու հակաբիոտիկն օգտագործում է նաև կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ նպատակներով։
Իրազեկման աշխատանքեր են տարվել նաև ապագա անսանաբույժների հետ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության և դրա դեմ պայքարի մասին քննարկումներն անցել են ինտերակտիվ մթնոլորտում: Ուրախալի էր արձանագրել, որ նրանք խնդրին ծանոթ են ու դրա կանխարգելման անհրաժեշտության մասին գիտելիքներ ունեն:
Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված իրազեկման համաշխարհային շաբաթը Հայաստանում ամփոփվել է միջգերատեսչական համաժողովով՝ կազմակերպված Առողջապահության նախարաության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ջանքերով ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Այդ գերատեսչությունները ներկայացնող բանախոսները ևս մեկ անգամ արձանագրել են հակամանրէային միջոցների դեմ կայունության կանխարգելման ուղղությամբ արվող քայլերի անհրաժեշտությունն ու խոսել են առայսօր ձեռնարկված գործողությունների մասին:
Բոլորը համակարծիք են եղել, որ հակամանրէային կայունության դեմ պայքարում կարևորագույն պայման է ինչպես միջազգային կառույցների հետ, այնպես էլ միջգերատեսչական համագործակցությունը: Առողջապահության-շրջակա միջավայրի-էկոնոմիկայի նախարարություններ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. այս գերատեսչությունների համակարգված աշխատանքը կարող է նշված խնդրի կանխարգելման ամուր հարթակ դառնալ:
Համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը՝ լիցենզավորված անասնաբույժներին վերապահելով հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը՝ համապատասխան դեղատոմսերով։
Հսկայական ու պատասխանատու ճանապարհ կա անցնելու՝ համապատասխան իրավական ակտերի ընդունման ու պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմը դրան համապատասխանեցնելու տեսակետից: Այս առումով՝ մեր երկրի դիրքորոշումը համահունչ է միջազգային մոտեցումներին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
14:18 19-11-2018
Դու այն ես, ինչ ուտում ես. պայքար՝ հակամանրէային միջոցների կայունության դեմ
973 դիտում
21:14 26-11-2022
Մեկնարկել է հակամանրէային կայունության դեմ պայքարին նվիրված երկօրյա գիտաժողովը
Այս բաժնից
682 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
736 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
706 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ