211652_close_icon

Սա սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է. Արծվիկ Մինասյանը` «Չորրորդ հանրապետության» մասին

views-count322 դիտում article-date 13:15 02-10-2025
Եթե դուք Երրորդ հանրապետությունը՝ որպես պետություն, ասում եք չկա այլև, չորրորդն ենք ստեղծում, հասկանո՞ւմ եք, որ եթե որևէ հանրապետության գոյություն դադարեցնում եք՝ ստեղծելով նորը, նշանակում է՝ դուք գործել եք էն հանրապետության դեմ, որի Սահմանադրության շրջանակներում եկել եք իշխանության: Այս մասին Աժ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ  ՔՊ-ականների հայտարարություններն առերևույթ պարունակում են ծանր և առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ՝ ուղղված ՀՀ սահմանադրական կարգի դեմ։

«Կարիք կա, որ դատախազությունն ու քննչական մարմիններն այս և այլ հարցերով լրջորեն զբաղվեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր