211652_close_icon
views-count5764 դիտում article-date 19:08 20-11-2019

Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով, Բեյլի ու Սուարեսի կողքին է. Vnews.am

Transfermarkt-ը հրապարակել է ընդհանուր հանրագումարով ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակում 23-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հենրիխ Մխիթարյանը, որը խաղացել է 6 տարբեր ակումբներում: Այդ ակումբները Մխիթարյանին գնելու համար, ընդհանուր առմամբ, ծախսել են 112.7 միլիոն եվրո. Մխիթարյանի առաջին տրանսֆերը եղել է «Փյունիկից» «Մետալուրգ» տեղափոխությունը, երբ ուկրաինական ակումբը վճարեց 600 հազար եվրո: 2010 թվականին «Շախտյորը» գնեց Մխիթարյանին՝ վճարելով 5.85 միլիոն եվրո: 2013 թվականին Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ 27.5 միլիոն եվրոյի դիմաց: 3 տարի անց՝ 2016-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Հենոյի համար վճարեց 42 միլիոն եվրո: 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակեցին Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ. transfermarkt-ը այդ գործարքը գնահատել է 34 միլիոն եվրո: 2019-ի սեպտեմբերին էլ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա». հռոմեացիները մեկ տարվա վարձակալության համար վճարել են 3 միլիոն եվրո, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնելու համար նրանք պետք է ևս 22 միլիոն եվրո վճարեն: Ցանկում Մխիթարյանին գերազանցում են Գարեթ Բեյլն ու Լուիս Սուարեսը, որոնց տրանսֆերային հանրագումարը կազմել է համապատասխանաբար 115.7 և 116.5 միլիոն եվրո, հայտնում է [url=https://www.vnews.am/beyli-u-suaresi-koghkin-transfermarkt-y-hraparakel-e-mkhitaryani-arzheky%d5%9d-transferneri-hanragumarov/?fbclid=IwAR0GI_gPcCVv_qggXbYQMNPU4NznCFTW5zjaSpLe8VOG8iv2HF24gUW3Szs]Vnews.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր