211652_close_icon
views-count2561 դիտում article-date 12:53 30-09-2020

La Gazzetta. Մխիթարյանի մտքերն Արցախում են. նրան հանգիստ կտրվի. Vnews.am

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերին՝ ընդծելով նաև Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վերաբերմունքն այդ հարցին, հայտնում է [url=https://www.vnews.am/la-gazzetta-mkhitaryani-mtkern-artsakhum-yen-nran-hangist-ktrvi/]Vnews.am[/url]-ի: «Հեշտ օրեր չեն Հենրիխ Մխիթարյանի համար. Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, արդեն բազմաթիվ զոհեր կան: Բնականաբար՝ Մխիթարյանի արձագանքը չուշացավ այդ ամենին սոցցանցերում, քանի որ նա ոչ միայն իր ազգային հավաքականի ավագն է, այլ նաև իր երկրի խորհրդանիշներից մեկն այս պահին: Մարտերի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին Մխիթարյանը ընդունեց «Յուվենտուսի» դեմ խաղին մասնակցելու մարտահրավերը ու խաղաց (լավ) առաջին իսկ րոպեից, սակայն ինչպես նրա, այնպես էլ՝ իր ամբողջ ընտանիքի մտքերը շարունակում են մնալ Արցախում. դա են վկայում Մխիթարյանի ու իր քրոջ (որն աշխատում է ՈւԵՖԱ-ում) շարունակական գրառումները պատերազմի մասին, որով Մխիթարյանները ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել: «Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին. ակումբը ֆուտբոլիստին տվել է սոցցանցերում գրառումներ կատարելու լիակատար ազատություն: Ավելին՝ թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է խորհրդակցել Մխիթարյանի հետ՝ հարկ եղած դեպքում նրան «Ուդինեզեի» դեմ առաջիկա խաղին հանգստի հնարավորություն տալու հետ կապված՝ հաշվի առնելով այն, որ Մխիթարյանը եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես իր հայրենիքում է», – գրում է պարբերականը:

Նմանատիպ նյութեր