Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր:
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցեր են քննարկվել, որոնք առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: