211652_close_icon
views-count1087 դիտում article-date 13:46 20-11-2019

Հրդեհ Իջևան քաղաքում. այրվում է խոտածածկույթ

Նոյեմբերի 20-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հեռուստաաշտարակի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից: Նախնական տվյալներով այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր