28385 դիտում
11:00 20-11-2019
Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա հրապարակած տեսանյութը
Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/police/3144531?fbclid=IwAR1JeDlbnN41lQzx-A71eYauVGa4NYOMl8r7yFVlJ9f0NCOd4nm0P3ZrVGY]Tert.am[/url]-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/police/3144531?fbclid=IwAR1JeDlbnN41lQzx-A71eYauVGa4NYOMl8r7yFVlJ9f0NCOd4nm0P3ZrVGY]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22169 դիտում
15:01 18-05-2020
Արտառոց դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը. armlur.am
12166 դիտում
20:30 27-03-2017
81-ամյա տղամարդը, ով ինքնասպանություն կատարելու նպատակով կտրել էր իր պարանոցը՝ հիվանդանոցում մահացավ
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
820 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի