211652_close_icon
views-count3162 դիտում article-date 21:30 19-11-2019

Մ21. Իտալիա-Հայաստան հանդիպումը եղանակի պատճառով հետաձգվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան՝ երիտասարդական հավաքականների միջև խաղն առնվազն մեկ ժամով հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: «Իտալական Կատանիա քաղաքում, որտեղ պետք է տեղի ունենա Իտալիա Մ21 – Հայաստան Մ-21 հանդիպումը, հորդառատ անձրևներ են: Դեռ երեկ կայացած նախախաղային մարզման ժամանակ նկատվում էր, որ խոտածածկը բարվոք վիճակում չի գտնվում: Այսօր արդեն երեք ժամ տեղացող անդադար հորդառատ անձրևի և դրա արդյունքում խաղադաշտի վատ որակի պատճառով Իտալիա Մ21 – Հայաստան Մ21 խաղը ԱՌՆՎԱԶՆ 1 ԺԱՄՈՎ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է: Խաղի անցկացման հետ կապված հետագա որոշումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր