211652_close_icon
views-count1223 դիտում article-date 23:25 19-11-2019

Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։ Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը միտված է Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը անդրադարձել է իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ տարածքների քարտեզագրմանը, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական կարողությունները։ Այս համատեքստում Վարդան Մելիքյանը ընդգծել է հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ։

Նմանատիպ նյութեր