2465 դիտում
17:42 19-11-2019
Թաթուլ Հովհաննիսյան․ Խոստումնալից մարզիկներ ունենք
Նախկին «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 89 մարզիկ։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնությունը, խոսեց ձեռքբերումների և խնդիրների մասին․
«Մարզիկների քանակից որոշ չափով գոհ ենք, քանի որ միշտ եղել են 60-70 մարզիկ, իսկ այս անգամ 89 հոգի են, և ավելանալու միտում կա, ինչը գոհացուցիչ է։ Առաջնության մասնակիցներն երիտասարդներ են, որոնց թվում խոստումնալից մարզիկներ շատ կան։ Առաջնությունից հետո կձևավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի, որտեղ էլ պարզ կլինի նրանց պատրաստվածության աստիճանը»,-ասաց նա։
Թաթուլ Հովհաննիսյանը ասաց, որ ֆեդերացիան որոշակի գույքով ապահովել է մարզադպրոցներին, բայց միշտ էլ պակաս կա.
«Ֆեդերացիայի` մարզադպրոցներին մարզագույքով ապահովելու քաղաքականությունը որոշակի արդյունք տվեց, բայց կան մարզադպրոցներ, որոնք չունեն տատամի, գույք, և կա մարզիչների պակաս։ Ես` որպես գլխավոր քարտուղար, շատ կուզենայի, որ մեր հավաքական թիմերը լինեն հավաքների մեջ, որպեսզի մրցակցությունը բերի մարզաձևի զարգացմանը և աճին, քանի որ շատ դեպքերում առաջնությունում 3-րդ տեղը գրաված մարզիկը, ում հավաքի ենք վերցրել, միջազգային ասպարեզում կարողացել է բարձր արդյունքի հասնել, իսկ շատ հավաքներ կազմակերպելու համար համապատասխան չափի գումար է հարկավոր»:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս մարզիչներին վերապատրաստվելու համար առցանց քննություն հանձնել․
«Այս պահին մեր միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս առցնաց քննություն հանձնելու և վերապատրաստվելու թե՛ մարզիչներին, թե՛ մրցավարներին։
Լևոն Ջուլֆալակյանն, ով նշանակվել է Երևան քաղաքի սպորտի և երիտասարդության բաժնի պետ, դիմել է ֆեդերացիային, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների ձյուդոյի մարզիչների ցանկ ներկայացնենք, ինչը ողջունելի քայլ է, քանի որ շատ դեպքերում մարզիչը գրանցվում է ձյուդոյի մարզիչ, բայց սովորեցնում այլ սպորտաձև, իսկ ֆեդերացիան կարող է ճշգրիտ ասել, թե ով ով է։ Դա ճիշտ մոտեցում է։ Կան ձյուդոյի մարզիչներ, ովքեր այդ մարզչական տեղով այլ մարզաձևեր են մարզում, օրինակ` սամբո և այլն։ Ամենայն հարգանք ունենալով մնացած սպորտաձևերի նկատմամբ` մենք պետք է մեր սպորտաձևի շահերը պաշտպանենք, եթե այդ մարզիչների համար դժվար է ձյուդո մարզել, թող` իրենց տեղը զիջեն ուրիշներին»,-խոսքը ավարտեց նա։
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
17:19 02-06-2014
Շվեյցարացի խոստումնալից խաղացողի անհավանական վրիպումը. տեսանյութ
20606 դիտում
15:08 07-12-2016
Երիտասարդ ու խոստումնալից երգիչ Վահե Վարդանանցը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը՝ «Անուշիկ իմ քույրիկ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1258 դիտում
11:26 29-09-2024
«Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ
1561 դիտում
11:10 28-09-2024
«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա
1324 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը