1156 դիտում
10:37 19-11-2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեին 2 փուլով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով. պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և երկու փուլ անցնելուց հետո միայն ընտրվեին: Բայց նախօրեին խորհրդարանը վաղ առավոտից քննարկում էր Կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հայտնի է, որ այս կառույցը պետք է 5 անդամ ունենա՝ երեքին առաջադրելու են ԲԴԽ-ն, նախագահն ու իշխող խմբակցությունը, իսկ երկուսին` ընդդիմությունը: Բայց եթե առաջիկայում ԱԺ-ն ունենա, օրինակ, 3 ընդդիմադիր ֆրակցիա, ապա այս կարգով հանձնաժողով ձևավորելիս առաջ կգա տրամաբանական հարց, թե հատկապես ո՞ր 2-ից լինեն թեկնածուները:
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, և այդ մասին նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ։ Այս կազմը և օրենքը, փաստորեն, անցումային բնույթ ունի, և հետագայում անհրաժեշտություն է լինելու կրկին անգամ օրենք փոխել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
11:07 05-12-2024
Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ»
1051 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
1355 դիտում
09:01 09-09-2022
Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով