30 հատ արծաթափայլ եղևնիների գողություն Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 հատ արծաթափայլ եղևնի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» Պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ գլխավոր մասնագետ և գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: