Փաշինյանը Հովտամեջ համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բարեկարգման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակում Հովտամեջ համայնքում ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Վարչապետը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Վարչապետը զրուցեց համայնքում հավաքված քաղաքացիների հետ, հետաքրքրվեց տարատեսակ հարցերից, այդ թվում նրանց գյուղատնտեսական աշխատանքներից, խոսեցին ոռոգման ջրից, պարարտանյութերի խնդրից:
Մանրամասները՝ տեսանյութում