Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գետնին գցված ծխախոտի մնացորդի համար տուգանքը հաջորդ տարվա սկզբից կհասնի 200 եվրոյի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Բրյուսելի քաղաքապետարանին։
«Բրյուսել քաղաքի հասարակական մաքրության ծառայությունը մեկնարկում է ծրագիր, որը նախատեսում է ծխողների շրջանում իրազեկվածության բարձրացում, քաղաքային մոխրամանների տեղադրում, հունվարից գետնին նետված ծխախոտների համար 50 եվրո տուգանքի չափի բարձրացում՝ մինչև 200 եվրո, ինչպես նաև նաև գրպանային մոխրամանների միջոցով ծխախոտի մնացորդների ոչնչացման նախագիծ»,-ասված է ծառայության համակարգող Զուբիդա Ժելաբի տարածած հայտարարության մեջ։Կիրառվող միջոցների խստությունը քաղաքային իշխանությունները բացատրում են նրանով, որ կոմունալ ծառայությունների կողմից փողոցում հավաքվող աղբի համարյա 1/3-ը կազմում են ծխախոտի մնացորդները։ Ընդ որում, քայքայման համար այդ արտանետումներին անհրաժեշտ է մինչև 15 տարի, դրանք պարունակում են բազմաթիվ թունավոր նյութեր (կապար, մկնդեղ, նիկոտին, քաղցկեղածին նյութեր)։
Քաղաքապետարանում նաև նշում են, որ ծխախոտի ընդամենը 1 մնացորդը կարող է կեղտոտել մինչև 500 լիտր ջուր։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բրյուսելում գետնին նետված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի համար կտուգանեն 200 եվրո
2019.11.17 10:40


Twitter
Вконтакте
Одноклассники