211652_close_icon
views-count2658 դիտում article-date 19:32 16-11-2019

Միսակ Գաբրիելյանը՝ Ալվինա Գյուլումյանին. ՍԴ-ն այսօր զրկված է ՍԴ նախագահ ընտրելու իրավասությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Այսօր ՍԴ-ում նախագահում է մի դատավոր, ում դեպքում հասարակությունն ի սկզբանե քաղաքական չեզոքություն չի տեսել ու չի տեսնում: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 16-ին, «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/544869.html]News.am[/url]-ը: Դա դիմեց քննարկմանը մասնակցող ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին՝ նշելով. «Դուք խոսում եք քաղաքական չեզոքությունից, լեգիտիմությունից, ինձ մոտ տպավորություն է, որ կարծես թե մենք լավ չենք հասկանում իրար: Կարո՞ղ է, ասենք, եթե դուք հրաժարական տաք, ես գնամ ՍԴ դատավոր եւ համարվեմ չեզոք: Դուք ասում եք՝ քաղաքական իշխանությունը չի դրսեւորում քաղաքական չեզոքություն եւ ՍԴ-ի նկատմամբ հայտարարություններ է անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր ՍԴ նախագահն է տալիս հարցազրույցներ եւ անում քաղաքական հայտարարություններ: Եթե դուք ուզում եք ՍԴ-ի լեգիտիմությունը բարձրացնել, տրամաբանական կլիներ, որ դուք ՍԴ դատավոր անդամներով հայտարարություն անեինք եւ ձեր նախագահին ասեիք՝ գիտե՞ս ինչ կա, հարգելիս, եթե մենք քաղաքական իշխանությունից պահանջում ենք քաղաքական չեզոքություն, ապա դու էլ դրսեւորին զսպվածություն եւ մի արա քաղաքական հայտարարություններ»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր