211652_close_icon
views-count1474 դիտում article-date 12:56 16-11-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

Նոյեմբերի 15-ին, ժամը 17:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան (հետևի անիվներով) սահել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շողիկ Ղ., ծնված 1997 թ.) դուրս են բերել երթևեկելի հատված: Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Նմանատիպ նյութեր