11328 դիտում
21:34 15-11-2019
Վիճաբանություն Նոր Նորքի թաղապետարանում. քաղաքացին պնդում է, որ վերահսկողության բաժնի պետի հարվածի արդյունքում իր արհեստական ատամնաշարը պոկվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նսախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացու ահազանգով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի բնակիչ, 55–ամյա Հրաչյա Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել վարչական շրջանի աշխատակազմի հողի վերահսկողության բաժնի պետ Նորայր Զատիկյանի և իր միջև:
Հրաչյա Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ն. Զատիկյանը ձեռքերով հարվածել է իր ծնոտին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել և դրա արդյունքում իր վերին ծնոտի ֆիքսված արհեստական ատամնաշարը պոկվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22933 դիտում
10:53 27-06-2023
Զավեշտալի գողություն Երևանում․ գողը հուսախաբ է եղել․ դրամապանակում եղել է տուժածի արհեստական ատամնաշարը
Այս բաժնից
937 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը