211652_close_icon
views-count22681 դիտում article-date 10:53 27-06-2023

Զավեշտալի գողություն Երևանում․ գողը հուսախաբ է եղել․ դրամապանակում եղել է տուժածի արհեստական ատամնաշարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին զավեշտալի գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Գայանե Խ․-ն և հայտնել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով տուժածի բնակության վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Արդեն տեղում Գայանե Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել են իր արհեստական ատամնաշարը և հիվանդության թերթիկը։

Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր