211652_close_icon
views-count19262 դիտում article-date 17:46 15-11-2019

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը նշեց իր 15-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը նշեց իր կազմավորման 15-րդ տարեդարձը: ՂՊՎՄ անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում հավերժացած նահատակների և ՂՊՎՄ հիմնադիր Յուրի Միքայելյանի շիրիմների առաջ: Այնուհետև ԵՊՀ «Եղիշե Չարենց» դահլիճում մեկնարկեց ՂՊՎՄ 15 ամյա գործունեությանը նվիրված համերգային ծրագիրը: Միջոցառման հյուրերի շարքում՝ ՊՆ խորհրդական, ՂՊՎՄ պատվավոր նախագահ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն էր, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, հերոսածին մայրեր, բանակի հետ աշխատող կառույցների ղեկավարներ: Ազգային երգ ու պարից հետո տեղի ունեցով պարգևատրման արարողություն: ՂՊՎՄ նախագահ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի ձեռամբ, «Հայրենիքի պաշտպանության համար» ՂՊՎՄ մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ և հետպատերազմական շրջանում զինծառայություն իրականացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներ: ՂՊՎՄ գործունեությունը շնորհավորելու և ներկա ազատամարտիկներին պարգևներ հանձնելու համար, ելույթ ունեցան նաև Հայաստանի տարբեր մարզերից և Արցախ աշխարհից ժամանած Հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+

Նմանատիպ նյութեր