3425 դիտում
21:51 14-11-2019
Ավանում ավտոտնակների տեղում և ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: Լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Բակային հատվածում նախկինում ավտոտնակներ ու բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներ են եղել. բանակցությունների շնորհիվ դրանք վերադարձվել են համայնքին: Այսօր այն հանրային տարածք է և հանձնվում է հանգստի գոտու հարևանությամբ ապրող շուրջ 2000 բնակիչների տնօրինմանը:
Քաղաքապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Ավան վարչական շրջանի աշխատակազմին ու բոլոր այն բնակիչներին, ովքեր մասնակցել են այգու կառուցմանը:
«Այս մոտեցումը մենք պետք է ամբողջ Երևանով կիրառենք: Բոլոր այն տարածքները որոնք զբաղեցված են ավտոտնակներով և այլ կառույցներով՝ պետք է բանակցենք, վերադարձնենք, բարեկարգենք ու հանձնենք բոլոր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:
Այգին կառուցվել է վարչական շրջանի տնտեսումների հաշվին: Ծրագրի արժեքը շուրջ 15 մլն դրամ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
11716 դիտում
23:15 24-09-2020
Նորք-Նորք վարչական շրջանում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
847 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար