1276 դիտում
21:08 13-11-2019
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում այսօր մասնակցել է «Դպրոցը ծայրահեղականության, խավարամտության և անհանդուրժողականության դեմ. հաջողությունների և անհաջողությունների միջև ինչպիսի ռազմավարություն որդեգրել արդյունավետ կանխարգելման համար» թեմայով քննարկմանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումը կազմակերպել էին Շոայի հիշողության կազմակերպության նախագահ, Ալադին նախագծի համահիմնադիր և փոխնախագահ Էրիկ Ռոտշիլդը և Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան Միշել Բլանկեն։
Քննարկմանը ներկա էին տարբեր երկրների ԿԳ նախարարներ, ինչպես նաև այլ գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին: Ավելին՝ այն կարող է օգտագործվել խտրականությունը, այլատյացությունը, ռասիզմը, հակասեմականությունը, իսլամոֆոբիան և նույնիսկ ցեղասպանության և պատերազմի հանցագործությունները հրահրելու կամ կանխարգելելու համար։ Նա փաստել է, որ այս հիմնախնդիրն առավել քան կարևոր է ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` միջազգային հանրության ներկայիս ջանքերի համատեքստում։
Նախարար Արայիկ Հարությունյանը նաև արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսական դերը կրթության միջոցով խաղաղություն սերմանելու և ծայրահեղականությունը կանխարգելելու գործում և ընդգծել, որ դպրոցը և այլ կրթական հաստատություններ այսօր կարող են գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով հարևան Ադրբեջանին, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց գենետիկ թշնամիներ։
Նախարարն իր խոսքում նաև համոզմունք է հայտնել, որ կրթությունը նաև վահան է մարդու իրավունքների ոտնահարման, մարդկության հանդեպ ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը՝ կրթության միջոցով նպաստելու միջմշակութային, միջկրոնական և ազգամիջյան երկխոսությանը։
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
16:37 18-09-2015
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի 59-րդ նստաշրջանին
2026 դիտում
23:03 12-11-2019
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1522 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը