1593 դիտում
16:37 18-09-2015
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի 59-րդ նստաշրջանին
Սեպտեմբերի 14-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր Կոնֆերանսի 59-րդ նստաշրջանը:
Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանը, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ:
ՀՀ պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանն իր ելույթում կարևորեց ԱԷՄԳ-ի դերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում, անդրադարձավ ԱԷՄԳ-ի հետ ՀՀ-ի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ մասնավորեցնելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման գործընթացում ԱԷՄԳ-ի դերակատարությունը և ցուցաբերած աջակցությունը:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիցների, ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության վարչության աշխատակիցների, ինչպես նաև մի շարք այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր: ՀՀ պատվիրակության անդամները մասնակցեցին «Ատոմային էներգետիկան արդյունաբերության համար» գիտական ֆորումին:
Սեպտեմբերի 17-ին ԱԷՄԳ հովանու ներքո տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջազգային աջակցության համակարգման Դոնոր-Երկրների Կոնֆերանսի 7-րդ նիստը: Նիստի քննարկումներին մասնակցեցին ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Չեխիայի ներկայացուցիչները: Ներկաներ
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
21:08 13-11-2019
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»