211652_close_icon
views-count2263 դիտում article-date 20:13 13-11-2019

Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր