211652_close_icon
views-count18823 դիտում article-date 18:25 11-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»: Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր