2283 դիտում
17:18 11-11-2019
ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին նորից գոլի հեղինակ դարձավ
Նոյեմբերի 11-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի խաղը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71):
Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝
1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Վաչե Հակոբյան,9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան
Պահեստայիններ՝ 12. Արմեն Դամիրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Միշել Այվազյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան
Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան
Մրցաշարի հաղթողը կորոշվի Հունգարիա-Բելառուս հանդիպման ավարտից հետո:
Նմանատիպ նյութեր
11409 դիտում
17:25 19-08-2017
«Մանչեսթեր Յունայթեդը» նորից հաղթեց 4:0 հաշվով, Մխիթարյանը՝ նորից 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9483 դիտում
01:02 21-08-2015
«Բորուսիան» հաղթեց «Օդդին» 4:3 հաշվով, Մխիթարյանը` հաղթական գոլի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
562 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից