211652_close_icon
views-count2204 դիտում article-date 13:39 07-11-2019

8 դպրոցների վերանորոգման համար հատկացվեց 86,6 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 86,689 մլն դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար: Հարցը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս խնդիրը մշապես եղել է. «Տարիներ շարունակ տարբեր խնդիրներ ունեցող ուսումնական հաստատությունները դիմել են նախարարությանը, անընդհատ մերժվել են խնդրանքներ՝ բյուջեում միջոցներ չունենալու հիմնավորմամբ: Հիմա խնայողնորությունների հաշվին վերաբաշխումներ ենք անում, որ այս խնդիրները լուծենք: Դրանք փոքր խնդիրներ են, բայց կենսական նշանակություն ունեն դպրոցների համար: Մի տեղ տանիքի խնդիր է, մի տեղ ջեռուցման խնդիր է եւ այլն: Հիմա սկսել ենք դրանք լուծել»: Այս նախագծով առաջարկվում է Վարդենիսի Համբարձումյանի անվան ավագ դպրոցին հատկացնել 7,6 մլն դրամ նախագծային, գեոդեզիական աշխատանքների համար, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցապատման համար հատկացնել 70,5 մլն դրամ, որտեղ նախատեսվում է ուսումնաման մասնաշենքի կառուցում: Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար: Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցիին կհատկացվի 27,8 մլն դրամ՝ տանիքի, մարզադահլիճի վերանորոգման համար: Երևանի N 195 ավագ դպրոցին կհատկացվի 33,9 մլն դրամ՝ տանիքի վերանոորոգման համար: Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց-ին կհատկացվի 22 մլն դրամ՝ մարզադահլիճի կառուցման համար: Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց-ին կհատկացվի 2,8 մլն դրամ՝ երկրորդ հարկի կառուցապատման համար, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոցին կհատկացվի 6,8 մլն դրամ՝ մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար:

Նմանատիպ նյութեր