1180 դիտում
10:01 07-11-2019
Թոքմաջյանի ձախողված բնակարանաշինությունը. ինչ փուլում է ծրագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաև բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համալսարանը: Պարզվում է, որ 2013թ-ից սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է:
Ըստ շահառուներից մեկի ՝ 2016թ-ից շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին: Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամներ, հարազատներ ու իր հետ անձնական կապ ունեցող անձինք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարնից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը: Կարևոր մեկ հանգամանք ևս՝ շենքի տարածքը գտնվում է վերջինիս մշտական բնակության վայր հանդիսացող, նախկինում գերատեսչական մարմնի պատկանած վարչական շենքի հարևանությամբ: Այդ տարածքում ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ և մտերիմներ: Տպավորություն է ստեղծվում, որ սոցիալական բնակարանշինություն կոչված այս ծրագիրը ծառայել է ոչ թե սկզբնական նպատակին, այլ՝ ոմանց անձնական շահերին:
Հետաքրքրական մեկ փաստ ևս՝ պարզվում է՝ դեռևս 2016թ-ի ապրիլ ամսից ապօրինաբար ապամոնտաժվել է վերոնշյալ շենքի կառուցման վրա աշխատող վերամբարձ կռունկը և որպես մետաղի ջարդոն մինչ օրս գտնվում է նշյալ տարածքում՝ խանգարելով բնակիչներին: Տարածքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ պատկան մարմինները, այդ թվում՝ ոստիկաններն ու ԱԻՆ-ը, չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող անհրաժեշտ քայլեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
17:35 20-01-2014
Արցախում բնակարանաշինությունը նոր թափ է ստացել. տեսանյութ
4288 դիտում
18:28 17-03-2014
ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
2230 դիտում
17:37 11-09-2014
Թոքմաջյանի ֆեյսբուքյան սկանդալը տեղափոխվել է իրավական հարթություն
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»