Արցախում բնակարանաշինությունը նոր թափ է ստացել. տեսանյութ
                        2013 թվականին սոցիալական ուղղվածություն ունեցող բնակարանաշինական ծրագրերին միայն կապիտալ ներդրումներով ավելի քան 1 մլրդ 527 մլն դրամ է ուղղվել: Կառուցվել է 50 բնակելի տուն, ևս 50-ի շինարարությունը շարունակվում է, վերանորոգման կամ բնակարանի գնման նպատակով գումար է տրամադրվել հարյուր ընտանիքի, նորոգվել են 40-ից ավելի բնակարաններ: 2013-ին բնակարանով ապահովվել է 116 ընտանիք: 
 
Կան նաև ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս մասնակցելու ապագա բնակարանի շինարարությանը: Պետությունը տրամադրում է շինանյութ, իսկ կառուցելուն մասնակցում են ընտանիքի անդամները: Այս պայմաններով բնակարանամուտ է տոնել 746 ընտանիք:
 
Ստեփանակերտում բնակարանային պայմանների բարելավման ծրագրով հատկացվել է շուրջ 110 միլիոն դրամ: Սոցիալական թիրախային խմբերի համար նախատեսված 29 բնակարանները գրեթե պատրաստ են: 
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1390213910]Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


