Թոքմաջյանի ֆեյսբուքյան սկանդալը տեղափոխվել է իրավական հարթություն
Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Թոքմաջյանը ոչ թե անձամբ է դիմել ոստիկանություն, այլ նրա անվան հետ կապված սկանդալի մասին հաղորդումը իրավապահներին ներկայացրել է բուհի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետը: Վլադիմիր Խոեցյանն իրավապահներին պատմել է, որ ինչ-որ մեկը կոտրել է ռեկտորի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Սեպտեմբերի 5-ին համացանցում տարածվել էր ռեկտորի և բուհի աշխատակցուհու ֆեյբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում էր նրանց սիրային կապը: Մեկ այլ նամակում էլ ռեկտորի անունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեին անբարո խոսքեր էին գրված:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33504]Armnewstv.am[/url]