3611 դիտում
23:19 06-11-2019
Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է. Դիանա Գալոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այս օրերին հնչող հայտարարություններին: «[url=https://armenpress.am/arm/news/994352.html]Արմենպրես[/url]»-ին ՀՊՏՀ-ից տրամադրել են Դիանա Գալոյանի մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Կարծում եմ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ օրենքի նախագիծը ոչ թե արգելում կամ սահմանափակում է «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» առարկաների դասավանդումը, այլ դրանց դասավանդումը համարում է ոչ պարտադիր: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բուհ կարող է ինքնուրույնաբար որոշել, թե որքանով է այս կամ այն առարկան ծառայում մասնագիտության և կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանը: Գործող օրենքը, պարտադիր համարելով այդ առարկաների դասավանդումը, այնուամենայնիվ, որևէ ժամանակ դրանց դասավանդման համար չի սահմանում, ինչը նշանակում է, որ որոշ բուհերում առարկան կարող է դասավանդվել 1 կիսամյակ, մյուսներում՝ 4: Ավելին՝ նույնիսկ տնտեսագիտություն մասնագիտության տարբեր ուղղությունների համար հայոց լեզվի դասավանդումը կարող է ունենալ տարբեր նշանակություն: Եթե օրինակ կառավարման, մարքեթինգի մասնագետների համար այն մեծ անհրաժեշտություն ունի՝ ընդհուպ մինչև հռետորական արվեստին տիրապետելը, ապա հաշվապահների և վիճակագիրների համար այդպես չէ: Ուստի, այս հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է, որը ավելի ընդունելի մոտեցում է, քան պարտադրանքը»:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
13:19 29-06-2020
Դիմում եմ ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով. Դիանա Գալոյան
2293 դիտում
17:09 24-05-2019
Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում
Այս բաժնից
367 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
589 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
736 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան