211652_close_icon
views-count2763 դիտում article-date 18:12 06-11-2019

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին և շնորհակալություն հայտնել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2456113844708996]էջում[/url] գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է: Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր