211652_close_icon

ԱԳ նախարար Մնացականյանը ստորագրել է Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1664 դիտում article-date 18:23 06-11-2019
Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր