Կկայանա երգիչ Միհրան Ծառուկյանի «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգը Հայաստանում
Նոյեմբերի 17-ին , Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգիչ Միհրան Ծառուկյանի «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգը Հայաստանում : ՈՒսանողների միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունենալու 2019թ-ի ամենասպասված ու ամենավառ երաժշտական իրադարձություններից մեկը: Օգտագործվելու են բազմատեսակ տեխնիկական միջոցներ , կազմակերպչական մեծ ծավալ, նոր դեկորատիվ լուծումներ , մեծ քանակի լուսային սարքավորումներ ու լեդ էկրաններ, Հայաստանում դեռ չներկայացված հատուկ էֆեկտներ ու բազում անակնկալներ:
Միջոցառմանը մասնակցելու են հայտնի երաժիշտներ, «Amaras» և «Swag dance» պարային խմբերը, ինչպես նաև հատուկ հյուրեր, ովքեր դուետներով հանդես կգան երգչի հետ :
Համերգի պրոդյուսերը և բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, երաժշտական պրոդյուսերներ` Մարտին Միրզոյանը, հագուստների նկարիչ` Արամ Նիկոլյանը, խորեոգրաֆներ` Վիկա Մարտիրոսյանն ու Հովհաննես Սարգսյանը:
ԶԼՄ ներկայացուցիչների համար առանձնացված է լինելու հատուկ Press հատված: Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու, ինչպես նաև լուսաբանելու համերգը:
Հարցերի, կանխավ գրանցվելու և բեյջերը վերցնելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 99 55 74 00 ։