Կրթօջախներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը. հանդիպում տնօրենների հետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից, հերթական հանդիպմանը շեշտվել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզներում և հանրակրթական դպրոցներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը: